Հայաստանի Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Սեւանի կայազորի պետի տեղակալ Գեւորգ Ավետիքի Մոնչյանն երեկ` օգոստոսի 23-ին, ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր` օգոստոսի 24-ին, ասաց ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Նա նշեց, որ ձերբակալությունը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության վարչության եւ ՊՆ ռազմական ոստիկանության համատեղ ջանքերով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:




























