Կիեւի կենտրոնում օգոստոսի 24-ին բախումներ են եղել Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցների եւ տեղական ոստիկանության միջեւ: Նախկին վարչապետի կողմնակիցները ժողովրդական երթ են կազմակերպել Ուկրաինայի անկախության կապակցությամբ եւ շարժվել նախագահի նստավայրի ուղղությամբ, սակայն ճանապարհը փակել են «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկները: Ընդդիմության հաջողվել է ճեղքել ոստիկանների առաջին գիծը, սակայն չեն կարողացել անցել առաջ:

Վլադիմիր փողոցի վրա բախում է եղել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Մարդկանց դեմ հատուկ միջոցներ են կիրառվել, արցունքաբեր գազ: Ոստիկանները մեքենաներ են բերում ձերբակալվածներին տեղափոխելու համար: