Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանին զգուշացրել է «ցանկացած պահի» հնարավոր հարվածի մասին։
«Աթենքը գիտակցում է Թուրքիայի վճռականությունը եւ, հետեւաբար, այլեւս քայլեր չի ձեռնարկում՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,-նրա խոսքը մեջբերում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է Հունաստանի սադրանքների թեման։ «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասացի, ցանկացած պահի կարող է հարված լինել»,-ասել է Էրդողանը:





























