Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշարով Գյուլերի հետ։

Ինչպես Armenia.Az-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, հանդիպումը տեղի է ունեցել ADEX-2022 ադրբեջանական չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում։  

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ ռազմաբժշկական ոլորտներում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության հարցեր։ Կողմերը կարեւորել են նաեւ համատեղ զորավարժություններում տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը։