Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը նախ պետք է զբաղվի իր ամենամոտ հարեւանների հետ եւ, մասնավորապես, ճշտի իր դիրքորոշումը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի նկատմամբ, նախքան իր սահմաններից հեռու նհայացք գցելը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բայց կարծում եմ, որ Լիզ Թրասի համար, նախքան նա վերջնականապես կձեւակերպի իր բացասական դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, ավելի առաջնահերթ կլինի պարզել հարաբեություններն իր ամենամոտ հարեւանների հետ, այդ թվում՝ վերջնականապես որոշել՝ նախագահ Մակրոնը նրա համար ընկեր է, թե թշնամի։ Այս հարցը դեռ կախված է օդում, անպատասխան է։ «Ես կհամարեի, որ երկու հարեւանների համար ավելի կարեւոր կլինի զբաղվել դրանով, քան հայացքն իրենց սահմաններից այն կողմ գցել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին ասել է Լավրովը։
Թրասն անցած երկուշաբթի ընտրվել էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար, երեքշաբթի նա դարձավ երկրի վարչապետ։




























