Իրանը ցուցադրել է իր պաշտպանական հնարավորությունների եւ ձեռքբերումների մի մասը ցամաքային, օդային եւ ծովային մարտերում Ադրբեջանում անցկացվող Միջազգային պաշտպանական ցուցահանդեսին (ADEX): Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության փոխնախարար, կոնտր-ծովակալ Ռաստեգարին, ով ժամանել է Բաքու՝ ADEX ցուցահանդեսին մասնակցության համար, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի ժամանակ Իրանը ցուցադրել է իր պաշտպանական արդյունաբերության որոշ հնարավորություններ ցամաքային, օդային եւ ծովային մարտերում, ինչպես նաեւ մի շարք նոր համակարգեր էլեկտրամագնետիզմի, հեռահաղորդակցության, ռադիոյի եւ արհեստական բանականության ոլորտներում, ասել է նա:
Պաշտպանության փոխնախարարի՝ Բաքու եռօրյա այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ եւ փորձագիտական հանդիպումներ ցուցահանդեսին մասնակցող երկրների պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։





























