Սաուդյան Արաբիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Քինգ Ֆեյսալ» ավիաբազայում մեկնարկել են Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի եւ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի երկկողմ զորավարժությունները։
Ռազմավարական մարտական պատրաստության զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների մակարդակի բարձրացումը եւ անվտանգության ու կայունության պահպանումը տարածաշրջանում, հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը, հայտնում է Arab News-ը։





























