Moody’s վարկանիշային գործակալությունը Аа2-ից իջեցրել է Аа3-ի` կայուն կանխատեսմամբ, Ճապոնիայի վարկային վարկանիշը, հաղորդում է Moody’s-ի պաշտոնական կայքը: Բանկային դեպոզիտների եւ ընթացիկ պարտավորությունների վարկանիշը մնում է առավելագույն (Aaa) նշաձողի վրա:
Ինչպես նշվում է գործակալության զեկույցում, իջեցումը պայմանավորված է Ճապոնիայի բյուջետային դեֆիցիտով եւ կուտակված պետական պարտքով: Տարերային աղետներն էլ մյուս կողմից խանգարեցին երկրին դուրս գալ ճգնաժամային վիճակից եւ դեֆլյացիայից:



























