Գազայի հատվածում իսրայելական ավիացիայի հարձակման արդյունքում սպանվել է Իսլամական Ջիհադ խմբավորման տեղական հրամանատարը: Եւս երկու գրոհայիններ վիրավորվել են Իսրայելից արձակված հրթիռից, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իսրայելական եւ պաղեստինյան պաշտոնական աղբյուրները:

Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների, օդային հարձակումն իրականացվել է Ռաֆահ քաղաքում` զենքի մաքսանենգության դեմ մեղադրվող մի գրոհայինի դեմ, ով նաեւ մասնակցել էր նախորդ շաբաթ Սինայում տեղի ունեցած գործողությանը, երբ 8 իսրայելցի էր սպանվել:

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ հրամանատարը սպանվել է, երբ նրա մեքենան պայթել է ավիահարվածի արդյունքում:

Օդային հարվածը փաստացի խախտել է հրադադարը, որ հաստատվել էր օգոստոսի 22-ին: