4 հայերը, ովքեր դանակի հարվածներ են ստացել Դոնի Ռոստովում 2 ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի արդյունքում, Հայաստանի քաղաքացիներ չեն: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը` հավելելով, որ ռուսաստանցի իրավապահները չեն հայտնում տուժածների ինքնությունը:
«Իրավիճակն իրականում անհամեմատ հանգիստ է: Այն աժիոտաժը, որ որոշ անձինք փորձում էին պատկերել, չկա»,- ասել է Ջամբազյանը:
Նշենք, որ ըստ իրավապահների տվյալների, կռիվը սադրել են ադրբեջանցիները ազգային հողի վրա: Տուժածները` կտրող-ծակող վնասվածքներով, գոտկատեղի, կրծքավանդակի, ուսերի հատվածում տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Հարձակվողները ձերբակալված են: Նրանք հրաժարվել են պատասխանել հարցերին եւ իրենց մեղքը չեն ընդունում:




























