2022-ին Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում շատ լավ դինամիկա է նկատվում։ Այս տարի, ինչպես նշեց ՀՀ վարչապետը, երկրում առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է սպասվում։
Նա ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար արդարացրել է իրեն կոնկրետ իրավիճակում. «Հայաստանում նախատեսված աճը կապված է ԵԱՏՄ-ի կողմից ապահովվող ազատությունների հետ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի։ Մենք դա տեսնում ենք, եւ, իհարկե, պետք է աշխատել՝ այդ դինամիկան պահպանելու համար, որպեսզի այդպիսի աճից հետո նոր ճգնաժամ չառաջանա»։











