Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները այս տարվա հուլիսին էականորեն աճել են նախորդ տարվա հուլիսի համեմատ:

Վիճակագրական կոմիտեից NEWS.am-ը տեղեկանում է, որ օրինակ, Երեւանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի միջին գինը 742 500 դրամ է, մինչդեռ 2021-ի հուլիսին այն կազմել է 625 100 դրամ: Աճը կազմել է 18,8 տոկոս:

Արաբկիր վարչական շրջանում մեկ քմ-ի միջին արժեքը 527 հազար է, մինչդեռ նախորդ տարվա հուլիսին եղել է 455 հազար դրամ: Այս դեպքում աճը կազմել է 15,8 տոկոս:

Քանաքեռ Զեյթունում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը կազմել է 386 հազար, իսկ նախորդ տարի եղել է 322 200 դրամ (աճը՝ 19,8 տոկոս):

Նոր Նորքում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 331 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 301 500 դրամ (աճը՝ շուրջ 10 տոկոս):

Ավանում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 336 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 294 200 դրամ (աճը՝ շուրջ 14,3 տոկոս):

Էրեբունի վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 342 300 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 290 000 դրամ (աճը՝ շուրջ 18 տոկոս):

Շենգավիթում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 341 050 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 307 200 դրամ (աճը՝ շուրջ 11 տոկոս):

Դավիթաշենում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 388 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 323 500 դրամ (աճը՝ շուրջ 20 տոկոս):

Աջափնյակում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 363 000 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 314 100 դրամ (աճը՝ շուրջ 15,6 տոկոս):

Մալաթիա-Սեբաստիայում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 337 500 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 292 500 դրամ (աճը՝ շուրջ 15,4 տոկոս):

Եվ վերջապես Նուբարաշենում բնակարանների մեկ քմ-ի միջին գինը հուլիսին կազմել է 205 100 դրամ, իսկ նախորդ տարվա հուլիսին՝ 178 300 դրամ (աճը՝ շուրջ 15 տոկոս):

Հատկանշկան է, որ Երեւանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները այս տարվա հուլիսին նախորդ տարվ աահուլիսի համեմատ նվազել են: Մասնավորապես, այս հուլիսին կատարվել է 1414 գործարք, իսկ 2021-ի հուլիսին՝ 1656 գործարք, նվազումը կազմել է 14,6 տոկոս: