Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ի իր էջում հայտնել է Ուկրաինային 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկի մասին։ 

«Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկում է երկրին տրամադրել լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն՝ 5 միլիարդ եվրոյի չափով»,- գրել է քաղաքական գործիչը։  

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պահանջում է Եվրոպայի լիակատար աջակցությունը։