Իրանի ՌՕՈւ-ն անցել է սեփական արտադրության անօդաչուներով 100 տոկոսանոց ինքնաապահովման։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, հաղորդում է ԻՍՆԱ-ն։
Նրա խոսքով՝ Իրանը հասել է 100 տոկոսանոց ինքնաապահովման անօդաչու թռչող սարքերի ոլորտում, սակայն մտադիր չէ կանգ առնել։ Օդային ուժերը ձեռք են բերել երկու շատ արժեքավոր անօդաչու թռչող սարքեր՝ «Կաման-12» եւ «Կաման-22»։ Նրա խոսքով՝ Իրանը տարածաշրջանում առաջիններից է անօդաչու թռչող սարքերի ոլորտում։
Վահեդին կարեւորել է նաեւ պաշտպանական արդյունաբերության առաջընթացը





























