Իրանցի դիվանագետները Ալբանիայի մայրաքաղաքից հեռանալու նախօրեին այրել են գերատեսչությունում պահվող փաստաթղթերը։ Հեռանալու պատճառը երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումն է եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ականատեսները վկայում են, որ իրանական առաքելության աշխատակիցներից մեկը երկաթե տակառի մեջ թղթեր է այրել։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, եւ քանիսն են եղել, չի հաղորդվում։