ԱՄՆ-ն մտադիր է լրացուցիչ 2 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի եւ տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասի Կիեւ կատարած անսպասելի այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է AP-ն։ 

Նրա խոսքով՝ հսկայական փաթեթի կեսը կբաժանվի 18 այլ եվրոպական երկրների միջեւ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, «առավել պոտենցիալ վտանգի առջեւ են կանգնած՝ ի դեմս ռուսական ապագա ագրեսիայի»։

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ նոր պարտավորությունները կոչված են ցույց տալու, որ ԱՄՆ-ի աջակցությունը երկրին «ռուսական ներխուժման» պայմաններում անսասան է։ 

Փաթեթը կպահանջի Կոնգրեսի հաստատումը: