Կազանում 17-ամյա աղջկա` աղմկահարույց բռնաբարության եւ սպանության գործով Հայաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել: Եւս երկուսը հետախուզման մեջ են:

Այդ մասին RNC-ին ուղիղ եթերում հայտնել է 17-ամյա ուսանողուհու` Դարյա Մաքսիմովայի մայրը` Մարինա Մաքսիմովան: «Ինձ այսօր ասացին, որ երկու հայ են ձերբակալել»:

Աղջկա մայրը հայտնել է, որ շաբաթ օրը, երբ լրանում է Դարիայի մահվան 9-րդ օրը, ցույց կանցկացվի: «Ես չգիտեմ, թե որտեղ, ինտերնետում կնշվի անցկացման վայրը: Ես կռվի, պատերազմի կոչ չեմ անում, ես կոչ եմ անում խաղաղություն հաստատել»,-ասել է նա:

Կազանի ակադեմիայի ուսանողուհի Դարիա Մաքսիմովային ընկերները աղջկան մահացած են գտել ծովափին: Դարիա Մաքսիմովան մահվանից րոպեներ առաջ զանգել է ընկերոջը, որը Կազանում էր եւ ասել, որ մի քանի կովկասցիներ ոտնձգություներ են կատարում իր նկատմամբ եւ խնդրել է վերցնել իրեն կղզուց: Երիտասարը ընկերների հետ ավտոմեքենա է նստել եւ քսան րոպե անց տեղում է եղել: Սակայն աղջկան չեն գտել, նրա բջջայինը անհասանելի է եղել: Երկար փնտրտուքներինց հետո նրանք թփերի մեջ հայտնաբերել են աղջկա դին:

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ կղզու վրա սպանված աղջկա ընկերները սոցիալական ցանցում նրա հիշատակի համար խումբ են ստեղծել:

Միաժամանակ ոստիկանությունը թարմ հետքերով ձերբակալել է մի քանի կովկասցիների, ովքեր այդ ժամանակ եղել են կղզու վրա: