ԱՄԷ-ում հոկտեմբերի 3-ից վիզային նոր կանոններ ուժի մեջ կմտնեն, հայտնում է The National-ը։ Նույնականացման, քաղաքացիության, մաքսային եւ նավահանգստային անվտանգության հարցերով դաշնային գրասենյակը (ICP) հայտարարել է, որ նոր կանոնները, որոնք կոչվում են Advanced Visa System, այժմ փորձնական փուլում են:
ԱՄԷ-ն նաեւ կմտցնիի հնգամյա կանաչ վիզաներ որակավորված աշխատողների, կամավորների եւ ինքնազբաղվածների համար, ինչպես նաեւ մուտքի վիզա գիտական աստիճան ունեցողների համար, որոնց հովանավոր կամ հյուրընկալող պետք չէ:
Ծնողները կարող են հովանավորել իրենց արական սեռի երեխաներին մինչեւ 25 տարեկան՝ սկսած 18 տարեկանից, ինչը թույլ կտա նրանց մնալ ԱՄԷ-ում դպրոցից եւ համալսարանից հետո:
Ոսկե վիզայի նախաձեռնությունը նույնպես ընդլայնվել է՝ 30 000 դիրհամ (8100 դոլար) եւ ավելի աշխատավարձով որակյալ մասնագետների համար հեշտ կլինի 10 տարով վիզա ստանալ:





























