Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաստրատեգիական գործընկերներ են եւ սրանով ամեն ինչ ասված է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տաօրինակ համարեց հարցը Հայաստանը դեպի ուր է գնում, դեպի Արեւմուտք, թե դեպի Ռուսաստան. «Մենք հայտարարո՞ւմ ենք, որ ԵԱՏՄ-ից դուրս ենք գալու, մտնելու ենք ԵՄ, մենք հայտարարում ենք, որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, մտնելու ենք ՆԱՏՕ: Մենք հայտարարո՞ւմ ենք, որ ԱՊՀ-ից դուրս ենք գալու եւ մտնելու ենք որեւէ տեղ: Ոչ չենք հայտարարում, մեր մտադրություններում այդպիսի բան չկա եւ հարցը դրանով փակվում է:
Բայց դա չի նշանակում, որ հարաբերություններ չպետք է ունենք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, Իրանի հետ, Հնդկաստանի ու Չինաստանի հետ: Այո, մենք հիմա փորձում ենք հարաբերություններ կարգավորել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»,-ասաց Փաշինյանը
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, նա ասաց, որ ՀԱՊԿ-ը մեր անվտանգության համակարգն է. «Այսօր անվտանգության գլոբալ մարտահրավերներ կան եւ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք հարցեր ունեն, նախաձեռնություններ ունենք եւ միշտը բարձրացրել ենք ՀԱՊԿ-ում մեր արդյունավետության հարցը:
Այսօր հարց էր հնչում՝ ՌԴ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելով չեք վախենո՞ւմ սանկցիաների տակ ընկնեք: Մենք ոչ մի ապօրինի բան չենք անում, թաքուն ոչինչ չենք անում: Մենք պետք է գործենք գրագետ, որ այդ հարաբերությունների զարգացումը չբերի խնդիրների:
Միայն Հայաստանը չէ, որ պետք է ուզենա սանկցիաների տակ չընկնել, Ռուսաստանը նույնպես պետք է ուզենա, որ Հայաստանը սանկցիաների տակ չընկնի։ Ես համոզված չեմ, որ այդպիսի բան չի լինի, բայց, եթե Հայաստանը սանկցիաների տակ ընկնի, դրանից կտուժի նաև Ռուսաստանը։ Դրա համար մենք ասում ենք՝ եկեք եղբայրաբար գործենք, որպեսզի այս ճգնաժամը մեզ համար դարձնենք հնարավորություն»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:











