«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է կորպորատիվ բաժանորդների համար նոր «Ընդհանուր փակ խումբ» ծառայության մեկնարկի մասին: Նոր առաջարկը եւ կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդներին թույլ է տալիս միանալ կորպորատիվ սակագնային փաթեթին` միավորելով նրանց մեկ ընդհանուր փակ խմբի մեջ: Այսպիսով, բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել հատուկ սակագնով, այդ ամենի հետ մեկտեղ ընտրելով իրենց համար առավել հարմարավետ հաշվարկային համակարգը:
Ընկերության մամուլի բաժնից հայտնում են, որ ծառայությունը հասանելի է նաեւ ֆիզիկական անձանց «Իմ կազմակերպություն» ծրագրի մասնակիցներին: Այն չի պարտավորեցնում իրավաբանական անձին կրելու ֆինանսական պատասխանատվություն` վճարել աշխատակիցների, նրանց ընկերների եւ բարեկամների հաշիվները, ովքեր ծառայության միջոցով միացել են կորպորատիվ սակագնային փաթեթին:
«Ծառայությունների պարզ եւ հասանելի կառավարումը Հայասատանի միասնական օպերատորի առաջնային նպատակներից մեկն է: Նոր առաջարկը կոչված է էլ ավելի պարզեցնելու ընկերության սակագնային փաթեթներին միանալու գործընթացը մեր կորպորատիվ բաժանորդների աշխատակիցների համար: Այն թույլ կտա խուսափել ավելորդ բյուրոկրատիայից եւ խնայել ժամանակը: «Ընդհանուր փակ խումբ» ծառայության ներդրումը թույլ կտա մեր բիզնես-գործընկերներին օպտիմալացնել հեռախոսակապի ծախսերը, իսկ ընկերության աշխատակիցներին` շփվել իրենց ընկերների, հարազատների եւ մտերիմների հետ արտոնյալ սակագնով», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ընդհանուր փակ խումբ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ այն սակագնային փաթեթին, որի համար փակ խմբի ներսում գործում է տարիֆիկացում: Ծառայության տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդի սակագնային փաթեթում գործող սակագների համաձայն:




























