Գերմանիան եւ ԵՄ-ն պետք է վերադառնան խիստ հարկաբյուջետային կարգապահության, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիսթիան Լինդերը:
«Ինֆլյացիայի դեմ պայքարելու համար ավելի վտանգավոր բան չկա, քան ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը։ Բոլոր միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ Բունդեսբանկը խորհուրդ են տալիս դադարեցնել պարտքի միջոցով ֆինանսավորվող պետական ծախսերը»,-ասել է Լինդները:
Լինդները, որը նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդն է, բախվել է կոալիցիոն իր երկու գործընկերների՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլեր Օլաֆ Շոլցի եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքի աճող ճնշմանը, որպեսզի հրաժարվի իր հարկաբյուջետային կարգապահությունից։
Գերմանացի օրենսդիրներն այս շաբաթ սկսել են քննարկել երկրի 2023 թվականի բյուջեն, որի քննարկումը, ըստ Լինդների, որոշ ջանքեր կպահանջի կոալիցիոն բոլոր գործընկերների կողմից։





























