Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է գեներալ-լեյտենանտ Աբդուլա Քաթըրջիին, որի լրազորությունների ժամկետը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորակազմում ավարտվել է։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, հանդիպման ժամանակ հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, այդ թվում ռազմական համագործակցությունը, հիմնված են եղբայրության եւ բարեկամության վրա։ Այսուհետ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորակազմը ղեկավարելու է գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփընարը։