Մենք նախատեսում ենք ավելացնել չվերթների հաճախականությունը դեպի Մոսկվա, նոր թռիչքներ իրականացնել դեպի Եկատերինբուրգ եւ Միներալնիե Վոդի։ Բացի այդ, թռիչքներ են իրականացվում դեպի Սոչի եւ Սանկտ Պետերբուրգ։ Ուսումնասիրվում են դեպի Եվրոպա ուղղությունների ավելացման հնարավորությունները: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Նա հավելեց, որ թռիչքների ամենալայն աշխարհագրություն ունեցող ավիաընկերությունը (Վրաստան, Ֆրանսիա, Մոլդովա, Ռուսաստան եւ այլ երկրներ) օրական ավելի քան 2000 ուղեւոր է տեղափոխում։ Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում տեղափոխվել է 200 հազար ուղեւոր։

Նրա խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տարվում որոշ չվերթների չեղարկման, տոմսերի արժեքի վերադարձման գործընթացի ուշացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։