Իրանն առաջիկա օրերին տեղական արտադրության Bavar 373 ՀՕՊ համակարգի վերջնական փորձարկում կանցկացնի։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբախիֆարդը։ Համակարգի հեռահարությունը կհասնի 300 կմ-ի, հաղորդում է Mehr-ը։
«Մեր գիտնականներն այնքան հեռուն են գնացել, որ արդիականացրել են սեփական տեխնիկան՝ կախված սպառնալիքներից»,-ասել է նա։
Նա նշել է, որ իրանական պաշտպանական համակարգը հնարավորություն ունի «թիրախավորելու թշնամուն ազգային սահմաններից դուրս»։





























