ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ինստիտուտի մասնագետները նշել են այն վեց գլխավոր որակները, որոնք ընդհանրության մեջ անհրաժեշտ են երկարատեւ ամուսնության համար:

Դա  զգացմունքների, հարգանքի, հաճույքի, վայելքի, վստահության եւ կարեկցության քիմիան է: Երբ վերոնշյալ բաղադրիչներն ուժեղ են, կանայք կարող են վստահ լինել, որ իրենց տղամարդկանց համար ամուսնությունը մեծ նշանակություն ունի, գրում է «Ytro.Ru»-ն:

Հետազոտման համար գիտնականները հատուկ տեստ են մշակել` բաղկացած վեց հարցերից: Այդ հարցերին պատասխանել է տարբեր տարիքային խմբերին պատկանող ավելի քան 2000 զույգ: