Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզ Ֆիլիպ Արթուր Ջորջն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Սենթ Ջեյմսի պալատում պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III, գրում է BBC-ը։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Գորդոն Բրաունը, Դեւիդ Քեմերոնը, Բորիս Ջոնսոնը եւ Թերեզա Մեյը ներկա են գտնվել նոր թագավորի հռչակման արարողությանը։

Կառլոս III թագավորը ելույթ է ունեցել՝ ազդարարելով իր «սիրելի մոր՝ թագուհու» մահվան մասին։

«Ամբողջ աշխարհը ցավակցում է ինձ այս անդառնալի կորստի համար»,-ասել է բրիտանացի միապետը:

Ելույթից հետո թագավորը երդվել է եւ ստորագրել հռչակագիրը։ Առաջին վկան, որը ստորագրել է երդումը, եղել է նրա ժառանգը՝ Ուելսի արքայազն Ուիլյամը։ 

Եղիսաբեթ II թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում։ Նա գահակալել է 70 տարի։