ԵՄ բոլոր երկրները համաձայն են, որ դաշինքը պետք է քայլեր ձեռնարկի էներգակիրների սրընթաց աճող գների նվազեցման համար, սակայն էներգետիկայի նախարարների ուրբաթ օրը տեղի ունեցած արտակարգ գագաթաժողովը խճճվել է մանրամասների մեջ, թե ինչպես է աշխատելու այդ քաղաքականությունը:

Հանդիպման վերջին արձանագրության համաձայն, որը տրամադրվել է POLITICO-ին, նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս շաբաթվա սկզբին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից ներկայացված քաղաքական մի քանի հիմնական առաջարկներին:

Դրանց թվում են էլեկտրաէներգիա արտադրելու համար թանկարժեք բնական գազ չօգտագործող արտադրողների գերշահույթի հարկը, եւ շահույթի զուգահեռ վերադարձը հանածո վառելիքով աշխատող եւ ռեկորդային եկամուտներ ստացող ընկերություններին, էլեկտրաէներգիայի սպառման կրճատումները համակարգելը եւ «արտակարգ իրացվելիության գործիքներ» տրամադրելը էներգետիկ ընկերություններին՝ հանրային բորսաներում առեւտրի բարձր գրավադրման ծախսերը հոգալուն օգնելու համար։

Նախարարներն ընդհանուր աջակցություն են հայտնել այս կամ այն ձեւով բնական գազի գները սահմանափակելուն, սակայն տարաձայնություններ են ծագել այն առումով, թե կտարածվի արդյոք սահմանափակումը բոլոր ներմուծումների, թե միայն Ռուսաստանից ներմուծումների վրա, ինչպես ֆոն դեր Լյայենն է առաջարկել այս շաբաթ:

Տարաձայնություններ կան նաեւ այն հարցում, թե ինչպես նվազեցնել էներգիայի պահանջարկը: Հանձնաժողովը ցանկանում է, որ դա պարտադիր լինի, բայց ոչ բոլոր երկրներն են համաձայն դրա հետ:

Մինչեւ 2023 թվականի վերջը պետական օգնության կանոնները մեղմելու խնդրանքը նույնպես կարեւոր տեղ է զբաղեցրել նախարարների հարցումներումը. սա թույլ կտար կառավարություններին փրկել թույլ ընկերություններին, որոնք բախվում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքների հետ:

Բացի գների համաշխարհային սահմանափակումներից, նախարարներն անդրադարձել են եւս մեկ գաղափարի, որը չի առաջարկվել ֆոն դեր Լյայենի կողմից։

Նրանք կոչ են արել «վստահության ազդանշան տալ էլեկտրաէներգիայի շուկային»՝ ակտիվացնելով ԵՄ-ի գործող վթարային արգելակը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ գների ավտոմատ բարձրացման վրա:

Այս գաղափարներն ուղարկվել են Հանձնաժողով՝ հետագա մշակման համար:

«Հաջորդ շաբաթ մենք կառաջարկենք աննախադեպ միջոցներ աննախադեպ իրավիճակի համար»,- գագաթաժողովից հետո ասել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը։

Հիմնական պայքարն այն էր, թե ինչպես կարելի է իջեցնել բնական գազի գինը իրական ժամանակում, որը մեկ տարվա համեմատ աճել է յոթ անգամ եւ բարձրացրել էլեկտրաէներգիայի գները: Հանձնաժողովն առաջարկել է սահմանափակել միայն ռուսական գազը, սակայն շատ երկրներ ցանկանում են, որ դա տարածվի բոլոր ներմուծումների վրա։

Իտալիայի բնապահպանական անցումային հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանին ասել է, որ 15 երկրներ կողմ են ողջ բնական գազի գնի սահմանափակումներին, ընդ որում միայն երեքն են պահանջում սահմանափակումներ Ռուսաստանի համար, եւ ութ այլ նախարարներ կամ դեմ են, կամ չեզոք են, կամ անհանգստացած են տնտեսական հետեւանքներից:

Բեռլինը, Ամստերդամը եւ Հանձնաժողովը ոգեւորված չեն այս գաղափարով։

Եթե դուք գազի գնի վերին շեմ եք սահմանում, «ուրեմն ավելի մեծ հավանականություն ունեք, որ գազի դեֆիցիտ կլինի։ Եթե դուք նվազեցնում եք գները, դա սովորաբար հանգեցնում է նրան, որ մատակարարներն այլ տեղ են գնում: Իսկ մենք ցանկանում ենք հարվածել Պուտինին»,- ասել է Նիդեռլանդների արդյունահանող արդյունաբերության պետքարտուղար Հանս Վիյլբրիֆը։

Այս մտահոգությունն արձագանք է գտել Գերմանիայում։ Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է. «Որոշումներն ու առաջարկներն այնքան էլ ակնհայտ չեն, որքան ոմանք կարծում են»։

Ոմանց համար նույնիսկ Ռուսաստանին որպես առանձին խումբ առանձնացնելը չափազանց հեռու քայլ է։

«Մենք դրան չենք համաձայնի»,- ասել է Բելգիայի էներգետիկայի նախարար Թիեն վան դեր Ստրետենը՝ նշելով, որ սահմանափակումը միայն Ռուսաստանի համար չունի «ավելացված արժեք»։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Պետեր Սիյարտոն իր հերթին անհեթեթ է անվանել ռուսական գազի գնի սահմանափակումը։

Կադրի Սիմսոնի խոսքով՝ Հանձնաժողովը կաշխատի այն երկրների հետ, որոնք «անհանգստացած են, որ վրիժառու Մոսկվան կփակի իրենց գազը՝ այլընտրանքային մատակարարումներ գտնելու համար»։

Չնայած այս տարաձայնություններին, Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Անյես Պանյե-Ռյունախերը լավատեսություն է հայտնել «առաջ շարժվելու ընդհանուր ցանկության վերաբերյալ»։

«Սա շուկաներինուղղված շատ ուժեղ ազդանշան է՝ գազի շուկայում ֆինանսական գործարքներից խուսափելու համար, որոնք կարծես թե ավելի շատ խաղային են, քան էներգիայի հոսքերի ֆիզիկական իրականությանը համապատասխանող»,- ասել է նա:

Նպատակը կոնկրետ օրենսդրական առաջարկներ պատրաստելն է մինչեւ հաջորդ չորեքշաբթի, երբ ֆոն դեր Լյայենը հանդես կգա ԵՄ-ում գործերի վիճակի մասին իր տարեկան ելույթով: