Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ուրբաթ երեկոյան զրույց է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հետ։ Զույգը քննարկել է էներգետիկ անվտանգության հարցերը, ներառյալ գալիք ջեռուցման սեզոնը, ասվում է էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարության մեջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով համապատասխան հայտարարությանը:

Շմիգալը հայտնել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում ամերիկյան Eximbank-ից գազի գնման համար 1,5 միլիարդ դոլար ստանալու շուրջ։ Ուկրաինան մինչեւ նոյեմբերի 1-ը կարող է 15 միլիարդ խորանարդ մետր գազ պահեստավորել, ուրբաթ օրն ասել է ուկրաինական «Նավթոգազ» պետական էներգետիկ ընկերության ղեկավար Յուրի Վիտրենկոն։

Իր հերթին Յելենն ընդգծել է «անհապաղ բարձր արդյունավետություն ունեցող նախագծերի որոշման անհրաժեշտությունը, որոնք չափազանց կարեւոր են Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար», նշում է լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Եվրամիությունը հավանություն էր տվել Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի օգնության փաթեթին, սակայն մինչ օրս երկիրը 1 միլիարդ եվրոյի օգնություն է ստացել:

Հաղորդվել է, որ օգնության նոր ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մինչեւ 5 միլիարդ եվրո տրամադրել երկարաժամկետ երաշխավորված վարկերի տեսքով՝ եւս 4 միլիարդ եվրո կուղարկվի դրամաշնորհների տեսքով։ Նախօրեին ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել են այդ ծրագիրը։