Հունաստանի մերձափնյա պահպանության երկու նավակ շաբաթ օրը, Թուրքիայի հարավարեւմտյան ափերից 11 մղոն հեռավորությամբ, Բոզչաադում, կրակ են բացել ռոլքեր-նավի դեմ, տեղեկացրել է «Անադոլուն»՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

Մի շարք լրատվամիջոցներ նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել թուրքական Չանաքկալեի մոտ։

Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Անատոլիան» նավը, որի 18 հոգանոց անձնակազմում վեց եգիպտացի, չորս սոմալեցի, հինգ ադրբեջանցի եւ Թուրքիայի երեք քաղաքացի կային, ենթարկվել է հարձակման միջազգային ջրերում, նշվել է Թուրքիայի մերձափնյա պահպանության հրամանատարության հայտարարությունում։

Իմանալով միջադեպի մասին՝ թուրքական ափամերձ ծառայությունը երկու նավակ է ուղարկել, ինչից հետո հունական նավակները հեռացել են այդ շրջանից։

Նավի վրա ոչ ոք չի տուժել, նշվել է հայտարարությունում։

Հայտարարությունում նշվել է նաեւ, որ միջադեպի փաստով սկսվել է հետաքննություն։