Գիզայում գտնվող Սակկարա հայտնի գերեզմանատանը հնագետները հայտնաբերել են սպիտակ պանրի մի քանի բլոկներ, որոնք թվագրվում են Հին Եգիպտոսի 26-րդ դինաստիայի ժամանակներին (մ.թ.ա. 664-525 թթ.):

Երկրի հնությունների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ գտածոն հայտնաբերվել է առաքելության վեցերորդ սեզոնի պեղումների առաջին փուլի ժամանակ:

Հայտնաբերվել են պանրով մի քանի կավե սափորներ, որոնց վրա գրառումները հին եգիպտական գրությամբ են արված, ինչպես նաեւ մի շարք այլ տարաներ, որոնք, ինչպես նախատեսվում է, կբացվեն առաջիկա օրերին։

Սակկարայում պահվում է Եգիպտոսի մասունքների ամենամեծ հավաքածուներից մեկը: 2018 թվականից այս տարածքում մի շարք աղմկահարույց գտածոներ են հայտնաբերվել, այդ թվում՝ ավելի քան 100 սարկոֆագների պահոց, որի մասին 2020 թվականին Netflix-ը վավերագրական ֆիլմ է նկարահանել: