«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 25-ին դոլարի առուվաճառքի գործարք չի կայացել: Պատճառը առաջարկի ու պահանջարկի փոխարժեքների միջեւ եղած բավական մեծ մարժան է:

Այսպես` ամերիկյան դոլարն առաջարկվել է 370 դրամով, այնինչ պահանջարկը կանգ է առել 367.5-ի վրա:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 24-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 367.96 դրամ:

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերը դոլարի համար վճարում են առավելագույնը 367 դրամ, վաճառում նվազագույնը 369-ով: