Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա իշխանությունը, կրկնելով Լիբիայի ճանապարհը, անպայմանորեն «կջարդեն իրենց վիզը», օգոստոսի 25-ին «Ալիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է վրացական ընդդիմության առաջնորդ, «Միասնական Վրաստան» դեմոկրատական շարժման ղեկավար, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն։
Նա կարծում է, որ Վրաստանում «ամեն բան կլինի այնպես, ինչպես Լիբիայում»։ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին համեմատելու ժամանակ Բուրջանաձեն նշել է, որ Քադաֆին «Սահակաշվիլիից ավելի տղամարդ գտնվեց»։
«Քադաֆին չորս ամիս է՝ պայքարում է ՆԱՏՕ-ի ուժերի դեմ, իսկ Սահակաշվիլին մեկուկես օր չդիմադրեց ռուսական բանակի դեմ»,- ասել է Նինո Բուջանաձեն։ «Եթե չփրկենք երկիրը, այս անպատասխանատու, ոչ ադեկվատ իշխանության պայմաններում մեզ հետ վատագույնը կպատահի»,- հայտարարել է նա։




























