Իսրայելական Հադերա քաղաքի 81-ամյա բնակիչը ձերբակալվել է 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձությունների մեղադրանքով:
Ոստիկանությունը չի բացահայտում միջադեպի մանրամասները` ընդգծելով միայն, որ ծերունուն ձերբակալել են, երբ տուժածը ճանաչել է նրան: Սկզբում նա հերքել է բոլոր մեղադրանքները, սակայն հետո ստիպված է եղել ընդունել իր մեղքն ու համագործակցել քննության հետ:
Տարիքի պատճառով դատարանը նրան հնգօրյա տնային կալանքի է ենթարկել` նախքան պաշտոնապես մեղադրանք առաջադրելը, հաղորդում է cursorinfo.co.il-ը:




























