Հայաստանի ոստիկանությունը կրկին որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, թե օգոստոսի 15-ին տեղի ունեցած միջադեպին առնչություն են ունեցել նաեւ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդիները:
«Հայտնում ենք, որ հիշյալ անձինք նշված միջադեպին որեւէ առնչություն չեն ունեցել եւ չէին կարող ունենալ, քանի որ այդ օրը հանրապետությունում չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ավանի «Հարսնաքար» ռեստորանում միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին: Հարսանեկան արարողության ժամանակ վեճ էր ծագել հյուրերի եւ հաստատության աշխատակցի միջեւ:
Արդյունքում հրազենային վնասվածքներ էին ստացել 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը: Ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:Այսօր` օգոստոսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանի որդիների առնչությունը միջադեպին հերքել էր նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:




























