Արաբական պետությունների լիգան ճանաչել է Լիբիայի անցումային խորհուրդը։ Արդեն օգոստոսի 27-ին Լիբիան կմասնակցի Կահիրեում կայանալիք ԱՊԼ-ի խորհրդակցությանը, հայտնում են «Վեստին»։

«Մենք համաձայն ենք, որ եկել է Արաբական պետությունների լիգայում Լիբիայի օրինական տեղ զբաղեցնելու ժամանակը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին։

Կազմակերպությանը Լիբիայի անդամակցությունը կասեցվել էր փետրվարի վերջին։