Օգոստոսի 24-ին, ժամը 17.00-ին, 26-ամյա Ջանիկ Բ.-ն, վարելով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել 81-ամյա Էմմա Թումանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 20-ին, Է. Թումանյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:Կատարվում է քննություն: