Հայաստանի հանրակրթական դպրոցներում վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է կիրառել Վրաստանի փորձը եւ ներդնել նոր ծրագիր, որ կոչվում է «Մեկ աշակերտ-մեկ համակարգիչ»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին՝օգոստոսյան խորհրդաժողովի ժամանակ Շիրակի մարզում դպրոցի տնօրեններին հայտարարել է ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը:
«Սա նշանակում է, որ 25 հոգանոց դասարանում մինիմումը 25 համակարգիչ պետք է լինի, յուրաքանչյուր աշակերտի` նոթբուք , կամ նեթբուք, ձեր կամքով»,- ասել է Կարինե Հարությունյանը: Նա հայտարարել է, որ ծրագիրն առայժմ կամավոր է:
Փոխնախարարը բացատրել է, որ համակարգիչները ձեռք են բերելու ծնողները բանկային համակարգի միջոցով 2 տարի մարման ժամկետով վարկեր վերցնելով: «Դուք կարող եք լեզու գտնել ծնողների հետ, կամ ասենք օգնեք, որ նրանք կարողանան վերցնել, հետո քիչ-քիչ փակեն»,-հայտարարել է Կարինե Հարությունյանը:




























