Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման հարցում լուրջ քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն ծրագիր է պատրաստել, որի համաձայն՝ հայ զինծառայողների աշխատավարձը շատ անգամ կբարձրանա։ Խոսքը, ինչպես նշել է վարչապետը, 240 տոկոսի մասին է։

«Դա գրեթե երեք անգամ ավելին է, քան նրանք ստանում են այսօր։ Ընդ որում՝ այդ 240 տոկոսը նրանց աշխատավարձի բազային չափն է, որի նկատմամբ գործելու են փոքր-ինչ այլ գործակիցներ»,- տեղեկացրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի  ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվորեն հրետակոծել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքին։ Հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված։