Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի, դիվանագիտությունը պետք է հաղթի։ Այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերը։

«Մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին եւ տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին հարվածների մասին անթույլատրելի են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծման ճանապարհ չլա, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- ասել է դիվանագետը։