NEWS.am-ը մի հատված է ներկայացնում «STRATFOR»-ի կայքում հրապարակված հոդվածից.
«Իրանը օգոստոսի 24-ին հայտարարեց Ռուսաստանի դեմ միջազգային դատարան հայց ներկայացնելու մասին` Ռուսաստանի կողմից Թեհրանին հակաօդային պաշտպանության С-300 համակարգերի վաճառքի մերժման համար: Ռուսաստանը 2007 թվականին ստորագրել էր պայմանագիր` Իրանին С-300 համակարգեր մատակարարելու վերաբերյալ, սակայն ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո, հրաժարվել էր վաճառել: Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Սաջադին ռուսաստանյան լրատվական գործակալություններին ասել էր, թե ՀՕՊ համակարգերը ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում չեն, եւ ակնկալում են, որ դատարանը թույլ կտա С-300-ի մատկարարումը:
Ռուսաստանը դեռեւս մի քանի С-300 ունի վաճառքի` արդեն արտադրվածները եւ նրանք, որոնք Մոսկվան պատրաստվում է փոխարինել С-400-ներով: Սա նշանակում է, որ եթե Մոսկվան Արեւմուտքի հետ բանակցությունների արդյունքում փոխի իր դիրքորոշումը, կունենա վաճառքի ենթակա համակարգեր:
Ռուսաստանը ծրագրում է С-300-ները С-400-ներով փոխարինել այնպիսի դաշնակից երկրներում, ինչպիսիք են Բելառուսը, Հայաստանը եւ Ղազախստանը, երկրներ, որոնց Ռուսաստանը հաճախ է օգտագործել քաղաքականապես խոցելի ռազմական առաքումների քողարկման համար»:




























