ԵՄ-ը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել լուրջ մարտեր, որոնց հետեւանքով զոհվել են մարդիկ։ Չափազանց կարեւոր է դադարեցնել մարտական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչեւ սրացման պահը, եւ պետք է հետեւել հրադադարի ռեժիմին»,- նշվել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։
«Նախագահ (Եվրոպական խորհրդի) Շառլ Միշելը կապ է հաստատում երկու երկրների ղեկավարների հետ, այսօր ես կզրուցեմ արտաքին գործերի նախարարների հետ։
ԵՄ-ը լի է վճռականությամբ՝ շարունակելու գործել որպես ազնիվ միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի օգնի հասնելու անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ Հարավային Կովկասի ստեղծման ընդհանուր նպատակին՝ ի բարօրություն նրա բոլոր ժողովուրդների։
ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անմիջապես կմեկնի երկու երկրներ, որպեսզի աջակցի սրացման անհրաժեշտ թուլացմանը եւ քննարկի Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը»,- նշվել է հայտարարությունում։





























