Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղություն հնարավոր է ձեռք բերել «միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա», հայտարարել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխատակազմում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անկարան աջակցում է Բաքվին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման լույսի ներքո»,- հավելել են աշխատակազմում։

Ավելի վաղ երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել էին վերջին զարգացումները։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վստահեցրել էր, որ Անկարան «Բաքվի կողքին է»։