Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ պահպանում է կապը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։
«ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ բորելը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարին խնդրել է այցելել Բաքու եւ Երեւան՝ աշխատելու հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ»,-գրել է Twitter-ի իր էջում։
«Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները տագնապալի են։ Անհրաժեշտ է լիարժեք եւ կայուն հրադադար։ Կայունությանն ու խաղաղությանն այլընտրանք չկա»,-հավելել է Շառլ Միշելը։




























