Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ մտահոգիչ են։ Այս մասին ասվում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հայտարարության մեջ։

«Եվրախորհրդի անդամ երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջեւ վերջին անմիջական շփումները խոստումնալից են եւ պետք է շարունակվեն։ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանն ու Ադրբեջանը խոստացել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է հարգվի։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորման հասնելուն»: