Ռուսաստանում Արխանգելսկի թմրաոստիկանները վերացրել են հերոինի առաքումների ալիքը: Թմրանյութերի առաքմամբ եւ իրացմամբ զբաղվում էր հանցավոր խումբը, որ բաղկացած էր Ադրբեջանի քաղաքացիներից:

Խմբի մեջ ընդգրկված են եղել 23-ից 34 տարեկան 7 մարդ: Հերոինն Արխանգելսկ են բերել Սանկտ-Պետերբուրգից: Հանցավոր խումբը գործել է հույժ գաղտնի, թմրանյութի տեղափոխման ժամանակ օգտագործել են կեղծ փաստաթղթեր, խոսակցությունների ժամանակ գաղտնի արտահայտություններ են կիրառել:

Հարուցվել է քրեական գործ, խմբի կորիզը ձերբակալված է: Նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: