Հայաստանի իշխանությունների՝ ի դեմս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նպատակն ամենեւին էլ երկրի շահերի պաշտպանությունը չէր։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով իշխող կուսակցության՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծում ընդդիմության ներկայացրած առաջարկները ներառելուց հրաժարվելը, հայտարարեց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Իշխանությունները, ըստ նրա, բացարձակապես չեն ձգտել գործարկել խորհրդարանական դիվանագիտությունը։ Դա, ըստ ընդդիմադիրի, հերթական քաղաքական շոու էր, որն ուղղված էր ընդդիմությանը վարկաբեկմանը։
«Նրանք պարզապես ուզում էին հասնել մեր մասնակցությանը քվեարկությանը: Նրանց չէր հետաքրքրում ո՛չ բուն հայտարարությունը, ո՛չ էլ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերը։ Իշխանության մեջ դավաճաններ են, եւ մենք ոչ ոքի վրա հույդ դնել չենք կարող»,- ասաց Մամիջանյանը։
Խորհրդարանական խմբակցության նախագահի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն ուղղակիորեն հայտարարել են, որ ընդդիմության առաջարկներից շատերն արժանի են հայտարարության նախագծում ներառվելու։
«Սակայն արդյունքում դա տեղի չունեցավ։ Իշխանությունները նախ հրաժարվեցին Լեռնային Ղարաբաղից, իսկ հիմա ձեռքերը լվանում են՝ ըստ էության հրաժարվելով արդեն հենց Հայաստանից»,- ասաց ընդդիմադիրը։ Հիշեցնենք, որ իշխող ուժի կողմից կազմված հայտարարությունը միաձայն ընդունվեց իշխող կուսակցության 65 ներկայացուցիչների կողմից։




























