ՕՊԵԿ-ը պահպանում է 2022 թվականին օրական 80 հազար բարելով ռուսական նավթի արդյունահանման աճի կանխատեսումը, ասվում է ՕՊԵԿ-ի ամենամսյա զեկույցում։ 

«Կանխատեսվում է, որ 2022 թվականին Ռուսաստանում հեղուկների արդյունահանումը կաճի օրական 80 հազար բարելով՝ հասնելով օրական 10,9 միլիոնի, ինչը չի փոխվել անցյալ ամսվա կանխատեսման համեմատ»,-ասվում է ՕՊԵԿ-ի զեկույցում: 

Նաեւ ակնկալվում է, որ հաջորդ տարի Ռուսաստանում հեղուկ ածխաջրածինների արտադրության մակարդակը կնվազի օրական 0,4 մլն բարելով։