Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ ռուս դիվանագետները գրեթե ամեն օր արձանագրում են Թուրքիայից Վրաստան ռուսաստանցիների մուտքի մերժման դեպքեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր հյուպատոսությունը գրեթե ամեն օր գրանցում է Վրաստան մուտքի թույլտվությունը մերժելու դեպքեր»,- ասել են դիվանագիտական առաքելությունից՝ հավելելով, որ մերժման պատճառները չեն բացատրվում։

Նշվում է, որ ամենից հաճախ այս խնդրին բախվում են Ղրիմի, Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիություն ունեցող ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի բնակիչները:

Ընդ որում, հաճախ մերժում են ստանում նաեւ Ռուսաստանի այլ շրջանների բնակիչները, այդ թվում՝ իրենց ավտոմեքենաներով Թուրքիա ժամանածները։