Կազանի բնակիչ, 17-ամյա ուսանողուհի Դարյա Մաքսիմովայի սպանության գործով առայժմ ոչ մեկին չեն ձերբակալել: Այդ մասին RCH-ին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Աբդուլինը:
«առայժմ օպերատիվ-քննչական միջոցառումներ են անցկացվում: Դեռ չենք կարող ասել, որ դուրս ենք եկել հետքի վրա: Ամեն ինչ նույն մակարդակի վրա է, ինչ եղել է»,- ասել է նա:
Ավելի վաղ աղջկա մայրը հայտնել էր, թե «սպանության գործով երկու հայեր են ձերբակալվել»:
«Կարծում եմ` նրանց բաց են թողել, իբր նրանց մեղսակցությունը չի հաստատվել»,- ասել է աղջկա մայրը:
Նշենք, որ Դարյա Մաքսիմովայի դին ընկերները գտել էին Գլուբոկի լճի մոտ, ծովափին:




























