Աշխարհի մի շարք երկրների, մասնավորապես Աֆրիկայի բնակչությունը սովի բախվում է ոչ ուկրաինական իրադարձությունների պատճառով, Ժնեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

։

Մաուրերը «կրիտիկական» է անվանել Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը, որը կնքվել է հուլիսին Ստամբուլում, ինչպես նաեւ հանդես է եկել դրա իրականացումն «ընդլայնելու եւ տեմպերն արագացնելու» օգտին։

«Սակայն եթե մենք այսօր խոսում ենք սովի մասին, ապա դա ուկրաինական պատերազմի պատճառով չէ»,- ասել է նա։

Նրա խոսքով, Աֆրիկայում պարենային անապահովության ճգնաժամի ի հայտ գալու նշաններ նկատվել են շատ ավելի վաղ, քան տեղի է ունեցել էսկալացիան Ուկրաինայում։

Նա է նշել է, որ խոսքը երկարաժամկետ համակարգային հարցի մասին է, եւ այն պետք է լուծվի, հակառակ դեպքում պարենային ճգնաժամերը նորից ու նորից կկրկնվեն։